Իրանը նախկինի պես բավարար տեղեկություն չի տրամադրել, որը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) թույլ կտար հստակ պատկերացում կազմել երկրի իր ստանձնած պարտավորությունների կատարման մասին` 2013-ի համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում:
Այս առումով ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը կշարունակեն իրանական միջուկային ծրագրի շուրջ քննարկումները նոյեմբերի 24-ից հետո: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին ասվում է կազմակերպության զեկույցում:
Միջազգային փորձագետների կարծիքով` Իրանն այդպես էլ տեղեկություն չի տրամադրել ՄԱԳԱՏԷ-ի հետաքննության առարկա հանդիսացող երկու կառույցի մասին, թեև պետք է դա աներ դեռևս օգոստոսին: Միաժամանակ Իրանը շարունակում է գործակալության փորձագետների համար հասանելիություն ապահովել ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների հավաքման գործարաններում: