Միջազգային 

Կարևոր է զարգացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում սկսած երկխոսությունը. Ուորլիք

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները նպաստում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, և դրանք պետք է շարունակվեն: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

«ԱՄՆ-ի անունից կարող եմ ասել, որ մենք ակնկալում ենք, որ նախագահների հանդիպումները պարբերական կլինեն: Նրանց հանդիպումները նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք նաև կհանդիպենք հակամարտող կողմերի արտգործնախարարների հետ՝ ԵԱՀԿ անդամ երկրների՝ Բազելում կայանալիք հանդիպման ընթացքում, և շարունակելու ենք հանդիպումները նման մակարդակով: Շատ կարևոր է զարգացնել երկխոսությունը, որը տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Փարիզում»,-նշել է Ջեյմս Ուորլիքը:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։  Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը երրորդն էր այս տարվա ընթացքում: Մինչ այդ նախագահներն այս տարի հանդիպել էին Սոչիում և Ուելսում:

Նույն շարքից