Միջազգային 

Ինտերպոլն առաջին անգամ գերմանացի է գլխավորել

Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչության նախկին փոխնախագահ Յուրգեն Շտոկը գլխավորել է Ինտերպոլը, գրում է korrestpondent.net-ը։

 

Նա Ինտերպոլի գլխավոր քարտուղար է ընտրվել միաձայն, հաղորդվում է միջազգային կազմակերպության կայքում։ Շտոկը, այդպիսով, դարձել է առաջին գերմանացին, ով գլխավորելու է Ինտերպոլը։

 

Ինտերպոլի նախկին ղեկավարն ամերիկացի Ռոնալդ Նոուբլն էր, ով գլխավորել է կազմակերպությունը 2000 թվականից, սակայն իր կամքով վաղաժամ հեռացել պաշտոնից։

 

Շտոկը ոլորտում աշխատանքային հարուստ փորձ ունի և սկսած 2005-ից մի շարք առաջադրանքներ է կատարել Ինտերպոլի կառույցներում։

 

Ինտերպոլը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական խնդիրն է միավորել կազմակերպության անդամ երկրների իրավապահ մարմիններին հանցավորության դեմ պայքարում։

Նույն շարքից