Բելգիայի նոր դաշնային կառավարության սոցիալական և բյուջետային քաղաքականության դեմ ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների ընթացքում տուժել է ավելի քան 112 ոստիկան: Այս մասին հայտնում է RTL ռադիոկայանը՝ հղում անելով իշխանություններին:
Ցույցը, որին մասնակցել է 100-120 հազար մարդ, ավարտվել է Հարավային կայարանի մոտ անկարգություններով: Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, աղբամաններ հրկիզել, ապակիներ կոտրել և շրջել կայանած մեքենաները: Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:
Անկարգությունները հանգեցրել են զգալի նյութական կորուստների: Միայն մունիցիպալ գույքին և խանութների տերերին հասցվել է ավելի քան 1.2 մլն եվրոյի վնաս: Հրկիզվել է 11 ավտոմեքենա, 62-ը՝ վնասվել:
Ոստիկանությունը 13 մարդուէ ձերբակալել: Իրավապահները փորձում են տեսախցիկների տեսագրությունների միջոցով ի հայտ բերել անկարգությունների այլ մասնակիցների: