Միջազգային 

Երուսաղեմում բախումներ են վերսկսվել պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև

Երուսաղեմի Շուաֆատ ճամբարում նոյեմբերի 7-ին վերսկսվել են բախումները Պաղեստինի քաղաքացիների և իսրայելական ուժերի միջև: Ճամբարը գտնվում է Արևմտյան և Արևելյան Երուսաղեմների միջև: Իսրայելի ոստիկանությունը արցունքաբեր գազ է արձակել հազարավոր պաղեստինցիների ուղղությամբ, ովքեր հանրահավաք էին կազմակերպել ուրբաթօրյա աղթոքից հետո` Ալ Աքսա մզկիթի մերձակայքում իրենք նկատմամբ իսրայելական գործողությունների դեմ:

 

Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 5-ին, պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության միջև բախումներից ավելի քան 20 արաբներ են տուժել:

 

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Հորդանանի վարչապետ Աբդ Ալլահ ան Նուսսուրը նոյեմբերի 5-ին արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է Իսրայելից հետ կանչել իրենց երկրի դեսպանին: Հորդանանի արտգործնախարարութունը բողոքի ուղերձ է հղել ՄԱԿ-ին` իսրայելական գործողությունների վերաբերյալ:

Նույն շարքից