Միջազգային 

Լավրովը հերքել է Ուկրաինայում ռուսական զորքի առկայության մասին լուրերը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ ընդգծել է, որ ռուս զինծառայողներ չկան Ուկրաինայի արևելքում, և դա հաստատում է այն հանգամանքով, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հակառակը փաստող ապացույցներ չունի, տեղեկացնում է Взгляд-ը:

 

«Անգամ Ջեն Փսակին (Պետդեպի ներկայացուցիչը) ասաց, որ Պետդեպարտամենտն այդ մասին տեղեկություն չունի», -ասել է Լավրովը:

 

 

Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը հարգո՞ւմ է կրակի դադարեցման մասին համաձայնագրի օրինականությունը, նա հայտարարել  է, որ «կրակի դադարեցման համաձայնագիրը ստորագրվել է անջատողականների և Ուկրաինայի կառավարության միջև, և նրանք պետք է ավարտին հասցնեն այդ գործընթացը»:

 

Ավելի վաղ ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չունի տեղեկություններ Ուկրաինայի տարածքում ռուսական ռազմական տեխնիկայի առկայության վերաբերյալ, սակայն, նաև նշել էր, որ Վաշինգտոնն անհանգստացած է նման հաղորդագրություններից:

 

Այն մասին, որ Լուգանսկում Ռուսաստանի տարածքից մտած 32 տանկից բաղկացած շարասյուն կա, երեկ խաղորդել էր Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:

Նույն շարքից