Միջազգային 

Լրատվամիջոցները հայտնել են Բրիտանիայի թագուհու վրա նախատեսվող հարձակման մասին

Բրիտանիայի ոստիկանությունը կանխել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի դեմ նախատեսվող հարձակումը՝ ձերբակալելով 4 իսլամիստի, այդ մասին հայտնում է The Sun-ը։

 

Ահաբեկիչները, ինչպես վստահեցնում է թերթը, նախատեսում էին սպանել Էլիզաբեթ Երկրորդին պատերազմների և զինված հակամարտությունների զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ։

 

Նրանք նախատեսում էին հարձակվել թսգուհու վրա դանակով թագավորական Ալբերտ հոլում։

 

Ոստիկանությունը ձերբակալել է 19-27 տարեկան 4 կասկածյալի, ինչպես նաև ստուգումներ է անցկացրել Լոնդոնի արևմտյան հատվածում և Բաքինգեմշիր կոմսությունում։

 

Daily Mail-ի տեղեկություններով՝ նրանցից ամենափոքրը 19-ամյա Յուսուֆ Սաիդն է, նա ձերբակալվել է մոր տանը։ Նշվում է, որ նա վերջերս է վերադարձել Պակիստանից։

 

Թագուհին և վարչապետը տեղեկացվել են հարձակման մասին։ Սակայն թագուհին կշարունակի առաջիկայում մասնակցել նախատեսված միջոցառումներին։

 

Արդյոք ձերբակալվածները կապ ունեն «Իսլամական պետություն» խմբավորման հետ, չի հաղորդվում։

Նույն շարքից