Բուրսա կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, լսելով կառավարության խոսնակ Բյուլենթ Առընչի ելույթը, արտասվել է, տեղեկացնում է CNNTurk հեռուստաընկերության կայքը:
Առընչը ելույթ է ունեցել Դավութօղլուից առաջ, և պատմել է, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել Բուրսայի մզկիթից դուրս գալու պահին:
Նա հուզված պատմել է, թե արաբերեն խոսող մի քաղաքացի է մոտեցել իրեն ու ասել. «Դուք մուսուլմանների հզորությունն եք»:
Այդ պահին Դավութօղլուն արցունքները զսպել չի կարողացել: