Իրանի նախագահ Հասան Ռուհանին նոյեմբերի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնել է Բաքվում Իրանի դեսպանատունը՝ փոխանցում է Turan-ը:
Ըստ նույն աղբյուրի՝ նոյեմբերի 6-ին Բաքու է ժամանել Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին: Նա նոյեմբերի 7-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևի հետ քննարկել է 2015թ. Ադրբեջանում Իրանի մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր: