Միջազգային 

Մերկելը հիշատակել է Ուկրաինան՝ խոսելով Բեռլինի պատի մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի պատի անկումն անվանել է հույսի ազդանշան աշխարհի ճգնաժամային և հակամարտությունների շրջանների համար, գրում է Корреспондент-ը։

 

«Մենք կարող ենք փոխել ամեն ինչ դեպի լավը՝ դա Բեռլինի պատի ուղերձն է։ Այն ուղղված է Ուկրաինայի, Սիրիայի և Իրաքի ժողովուրդներին և աշխարհի շատ այլ շրջանների, որտեղ մարդու ազատությունը և իրավունքները վտանգի տակ են»,- նշել է Մերկելը Բեռլինի պատի քանդման 25-ամյակին նվիրված ելույթում։

 

Մերկելի կարծիքով՝ քանդել կարելի է նաև այլ պատեր՝ «բռնապետության, բռնության, գաղափարախոսության, թշնամության պատերը»։

 

«Պատի քանդումը ցույց տվեց մեզ՝ երազանքներն իրականանում են։ Եվ այս փորձով մենք ցանկանում ենք կիսվել մեր գործընկերների հետ ամբողջ աշխարհում»,- նշել է կանցլերը։

Նույն շարքից