ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը չի բացառել նախագահի պաշտոնում իր եղբոր՝ Ջեբ Բուշի առաջադրումը. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Բուշը հայտարարել է, թե եղբոր առաջադրվելու հնարավորությունը «50-50» է և այժմ եղբայրը փորձում է որոշում կայացնել:
«Կարծում եմ նա գիտի, որ կարող է արժանապատվորեն աշխատել այդ պաշտոնում: Անհաջողությունները նրան չեն վախեցնում»,- հայտարարել է Ջորջ Բուշը:
Առաջադրվելու դեպքում Ջեբ Բուշը կարող է լինել ԱՄՆ-ի երրորդ նախագահը, որը սերում է Բուշ ընտանիքից՝ իր հոր՝ Ջորջ Բուշ ավագից և եղբոր՝ Ջորջ Բուշ կրտսերից հետո: Ինքը՝ Ջեբ Բուշը եղել է Ֆլորիդայի նահանգապետը 1999-2007թթ.-ին և դարձել է ամենահաջող հանրապետականն այդ պաշտոնում: