Միջազգային 

ՄԱԿ-ի բանագնացը Սիրիայի արտգործանախարարի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի վերաբերյալ հարցեր

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալեմի հետ քննարկել է վերջերս մի քանի երկրներ կատարած այցելությունների արդյունքները, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում սիրիական ճգնաժամի լուծման իր առաջարկի վերաբերյալ հարցեր:


Ինչպես հաղորդում են  սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, համաձայն դե Միստուրայի առաջարկի՝ նախատեսվում է Հալեպում ստեղծել «սառեցման գոտի» և պայքարել ահաբեկչության դեմ:


Կողմերը գոհունակություն են հայտնել կառուցողական բանակցությունների արդյունքների վերաբերյալ:


Նախատեսվում է դե Միստուրայի հանդիպումը նաև Սիրիայի ներքին ընդդիմության ներկայացուցիչների հետ:


Սիրիայի արտգործնախարարը ՄԱԿ-ին բանագնացին և նրանց ուղեկցող պատիվիրակությանն ընդունել է նոյեմբերի 9-ին: Հանդիպմանը ներկա են գտնվել Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը, արտգործնախարարի խորհրդական Ահմադ Արնուսը, բանագնացի տեղակալը և այլք:

Իր պաշտոնավարության ընթացքում սա դե Միստուրայի երկրորդ այցելությունն է Սիրիա: Առաջին անգամ նա Սիրիա մեկնել էր սեպտեմբերին: Իտալացի դիվանագետի նախաձեռնությամբ նախատեսվում է կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների միջև հաշտեման գործընթացը Դամասկոսից և Հոմսից տեղափոխել Հալեպ: Նա ենթադրում է ստեղծել սառեցված ռազմական գործողությունների գոտի, որը թույլ կտա մարդասիրական օգնություն հասցնել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի բնակչությանը:

Նույն շարքից