Միջազգային 

Բաքվում գաղտնի ամերիկա-իրանական բանակցություններ են ընթանում. ԶԼՄ-ներ

Բաքվում Իրանի և ԱՄՆ-ի միջև գաղտնի բանակցություններ են ընթանում: Այսօր այսպիսի տեղեկություն է տարածել London Times թերթը:

 

Ըստ տեղեկության՝ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել անցած շաբաթ: Եթե կողմերը համաձայնության գան Իրանի միջուկային ծրագրի հարցում, կբարձրացվի երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերակնգնմանհարցը, որոնք ընդհատվել են դեռ 1979 թ. այդ երկրում «իսլամական հեղափոխությունից» հետո:

 

London Times-ը գրում է, որ Իրանի միջուկային հարցով համաձայնության նախօրեին Իրանի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները սկսել են բանացել երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգման շուրջ:

 

Պարբերականի աղբյուրի տեղեկացմամբ՝ Բաքվում բանակցությունների գլխավոր թեման եղել է Թեհրանում ԱՄՆ առևտրային ներկայացուցչություն բացելու հարցը: Այդ գաղտնի բանակցությունների հերթական փուլը կանցկացվիн այս շաբաթ Բաքվում:

Հայտնի է, որ այդ բանակցություններում իրանական կողմը կներկայացնի Իրանի Գլոբալ առևտրի բյուրոյի ղեկավար Մոհամմեդ Ռեզա Սաբզալիպուրը:

 

Իրանական կողմի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել: Եվ եթե Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին համաձայնություն ձեռք բերվի, Թեհրանը կթույլատրի իր Իրանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություն բացել:

 

Միաժամանակ, ԱՄՆ Պետդեպը հերքում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ որևէ բանակցության առկայություն: Բայց դրա հետ մեկտեղ ԶԼՄ-ներին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղարկած գաղտնի նամակի մասին տեղեկություն է հասել: Նա իր նամակում մասնավորապես նշել է իսլամիստների դեմ պայքարում Վաշինգտոնի և Թեհրանի ընդհանուր շահերի առկայությունը:

Նույն շարքից