Տնտեսություն 

Պարենի համաշխարհային գները մարտին հասել են առավելագույն մակարդակի. ՄԱԿ

analitik.am

ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) տեղեկացրել է, որ անցած մարտ ամսվա ընթացքում պարենի համաշխարհային գներն աճել են՝ հասնելով 2013թ. մայիսից ի վեր առավելագույն ցուցանիշի։

 

Ինչպես նշում է Al Аrabiya-ն, մասնագետները նշել են, որ դա պայմանավորված է բերքի համար անբարենպաստ եղանակով, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված քաղաքական լարվածությամբ։

 

ՊԳԿ-ն, որն ամեն ամիս ստուգում է պարենի՝ հացահատկեղենի, կաթնամթերքի, մսի ու շաքարավազի համաշխարհային գները, արձանագրել է, որ մարտին այդ ցուցանիշը, ի տարբերություն նախորդ ամսվա, աճել է 4.8 միավորով։

 

«Թեև եղանակը եղել է գների բարձրացման համար հիմնական գործոնը, այնուհանդերձ, Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումը ևս մեծապես ազդել է այդ ցուցանիշի վրա»,-ասել է ՊԳԿ-ի ներկայացուցիչը։

Նույն շարքից