Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը նոյեմբերի 13-14-ին կայցելի Բաքու եւ հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, այցի նպատակը Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքներում կատարված փոփոխությունների վերաբերյալ փորձագիտական եզրակացություն պատրաստելն է, ինչը կատարվում է ԵԽ գլխավոր քարտուղար Թյունբեր Յագլանդի խնդրանքով:
Ոչ կառավարական կազմակերպությունների մասին Ադրբեջանի օրենքներում կատարված փոփոխությունները տեղական եւ միջազգային իրավապաշտպանները գնահատել են հետադիմական: Ենթադրվում է, որ ԵԽ Վենտիկի հանձնաժողովի պատրաստած փորձագիտական եզրակացությունը կքննարկվի դեկտեմբերին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հերթական լիագումար նիստում: