Ռումինիայի արտգործնախարար Տիտուս Կորլեցեանը հրաժարական է տվել, հայտնում է «Գազետա»-ն:
Դա տեղի է ունեցել արտասահմանում նախագահական ընտրությունները վատ կազմակերպելու համար նրա հասցեին ուղղված մեղադրանքների ֆոնին:
Ընտրողները բողոքել են, թե արտասահմանում իրենք ստիպված են եղել ժամերով հերթ կանգնել: Իսկ որոշ քաղաքացիներ այդպես էլ չեն կարողացել քվեարկել: Բողոքներին հաջորդել են նաև բողոքի ակցիաներ:
Նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջին տեղում է վարչապետ Վիկտոր Պոնտան: Երկրորդ տեղում է Կլաուս Յոհանեսը: Սակայն ըստ հարցումների՝ Յոհանեսն առաջատար է եղել արտասահմանում կայացած ընտրություններում: