Միջազգային 

Վրաստանի նախագահը արտակարգ ուղերձով խորհրդարանում հանդես կգա նոյեմբերի 14-ին

 Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին նոյեմբերի 10-ին հայտնել է, որ հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ելույթին օրենսդիր մարմնում սպասում են նոյեմբերի 14-ին:


Ավելի վաղ կայացած բրիֆինգի ժամանակ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ դիմում է խորհրդարանին երկրում ստեղծված իրադրության կապակցությամբ իրեն արտակարգ ուղերձով հանդես գալու հնարավորություն տրամադրելու խնդրանքով:


«Նախագահը խորհրդարանում ելույթ կունենա ուրբաթ օրը ժամը 12:00-ին»,-ասել Է Ուսուպաշվիլին խորհրդարանի բյուրոյի նիստի ընթացքում եւ հավելել, որ պետության ղեկավարի ելույթը կտեւի 30 րոպե, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից