Միջազգային 

Ստեփան Մարգարյանը չի բացառում` Գագիկ Ծառուկյանը կարող է նստացույց սկսել

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը չի բացառում, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող է նստացույց սկսել: Ազգային ժողովում եռյակի նիստի ավարտից հետո Ստեփան Մարգարյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե կարող է գալ մի պահ, երբ Գագիկ Ծառուկյանն իշխանությունների դեմ պայքարը շարունակի նստացույցի եղանակով, պատասխանեց, որ ոչինչ պետք չէ բացառել: «Որևէ բան պետք չէ բացառել»,- նշեց նա:

 

Ստեփան Մարգարյանը հիշեցրեց, որ շատերը բացառում էին, որ Գագիկ Ծառուկյանը եռյակի հանրահավաքի ժամանակ կլինի հարթակում, սակայն նա եկավ: «Դուք բացառում էիք, որ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի հանրահավաքին, սակայն այդ օրը նա հարթակում էր: Այնպես որ, պետք չէ որևէ բան բացառել»,- նկատեց Մարգարյանը:


Նա ընդգծեց, որ իրենք անձերի դեմ չէ, որ պայքարում են, այլ համակարգի: Նրա խոսքով` իրենք պահանջում են խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացում և պետք է որոշեն, թե ինչ ճանապարհով են հասնելու դրան:

Նույն շարքից