Միջազգային 

Փանջիկիձեն կարծում է, որ Վրաստանի վարչապետը պետք է հրաժարական տա

 Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Մայա Փանջիկիձեն այն կարծիքին է, որ կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին պետք է ստանձներ երկրում տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատվությունը եւ հրաժարական տար, տեղեկացնում է  «Նովոստի Գրուզիա»-ն:


Անցած շաբաթ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին որոշում Էր ընդունել Իրակլի Ալասանիային պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու մասին: Դրանից հետո սեփական ցանկությամբ պաշտոնաթող եղան Ալասանիայի թիմի անդամները՝ ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն եւ եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին: Պաշտոնաթող եղան նաեւ ԱԳ առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանին եւ ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ Լեւան Դոլիձեն: 


«Հավաքական պատասխանատվությունը, որը մենք վերցրինք մեզ վրա, պետք Է ստանձներ ուրիշը. վարչապետը պետք Է հրաժարական տար, որովհետեւ նա բացարձակ անառողջ միջավայր Էր ստեղծել այնտեղ, որտեղ մշակվում Է Վրաստանի քաղաքականությունը»,-նոյեմբերի 10-ին հայտարարել Է Փանջիկիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:

Նույն շարքից