Միջազգային 

Լուգանսկի և Դոնեցկի «ահաբեկչական կազմակերպությունները» իրենք իրենց չեն փակվի, պետք է Պուտինի կամքը. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում ստեղծված «ահաբեկչական կազմակերպությունները» երբեք իրենք իրենց չեն փակվի, իսկ տարածաշրջանը չի անցնի կյանքի նորմալ ռեժիմին: 

Ինչպես հայտնում է obozrevatel.com-ը` Սաակաշվիլիի կարծիքով` «Նովոռոսիա» ծրագրի փակման համար պետք է առաջին հերթին Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի կամքը, իսկ նա դրան չի գնա, նրա նպատակը ուկրաինական պետության բացարձակ կործանումն է: 

Միևնույն ժամանակ Սաակաշվիլին վստահ է, որ Պուտինը նույն սցենարի հիման վրա իրադարձությունների զարգացման տարբեր եղանակներ է նախապատրաստում:

Նույն շարքից