Աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի պատվինԲիթլիսում նրա ընտանիքի ապրած փողոցն անվանակոչելու հարցի շուրջ խոսակցությունները դեռ շարունակվում են, գրում է «Ակօս»-ը:
Լոնդոնում գտնվող Կոմիտաս ինստիտուտիղեկավար Արա Սարաֆյանը Բիթլիսի նահանգապետՕրհան Օզթուրքին գրած բաց նամակում նշել էր, թենահանգապետը մերժել է քաղաքային խորհրդի առաջարկը՝ պատճառաբանելով, թեՍարոյանը ոչ մի կապ չունի Բիթլիսի հետ:
Դրանից հետո մեկնաբանություն էր տարածվել, որ փողոցի անվանափոխությունը երկարատևգործընթաց է, ինչի համար ժամանակ է պահանջվում:
Այժմ էլ Բիթլիսի նահանգապետի տեղակալ Սալիհ Ալթունը, խոսելով հայկական մի վանքիվերակառուցման մասին, ի հայտ է բերում հայկական ժառանգության հանդեպ թուրքականկառավարության հայտնի ռեֆլեքսը:
Բիթլիսից ստացված տեղեկատվության համաձայն՝ Սարոյանի պատվին փողոցանվանակոչելու առաջարկը դեռևս չհաստատելն ամենևին էլ կապ չունի թղթաբանականգործընթացի ձգձգման հետ:
«Մեր անցյալը, մեր նախահայրերի թողած բոլոր կոթողները մի կողմ թողնելով՝ քարն ու ժայռըկպաշտպանե՞ք: Պատասխանն է՝ ո՛չ: Այստեղ մի պարադոքս կա: Իմ չսիրած մարդու կառուցածշինությունն էլ չեմ սիրում: Ինչո՞ւ պահպանենք»,-ասել է նա:
Սարաֆյանը, սակայն, Բիթլիսի քաղաքապետարանից այլ պահանջներ էլ ունի. նա կոչ է անումվերակառուցել Բիթլիսի տարածքում գտնված մեծաթիվ ավերված եկեղեցիներն ու վանքերը: