Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից ենթադրություն են հայտնել, որ այդ երկրի՝ կենսաչափական արտասահմանյան անձնագրերով քաղաքացիները հաջորդ տարվանից կկարողանան Եվրամիության երկրներ այցելել առանց վիզայի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Իսկ կենսաչափական անձնագրերի թողարկումը սկսվելու է հունվարի 1-ից:
Անցած տարվա հուլիսի 1-ից Ուկրաինան պարզեցված վիզային ռեժիմի էր անցել ԵՄ-ի հետ: Կիևը ձգտում է ամբողջությամբ առանց վիզային ռեժիմի: Փորձագետների գնահատմամբ՝ այդ դեպքում ԵՄ-ի երկրներ ուկրաինացի ներգաղթյալների թիվը հաջորդ տասնամյակում առնվազն կքառապատկվի: