Միջազգային 

Մերկելն ու Գորբաչովը հանդիպել են

Նոյեմբերի 10-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ, հայտնում է «Կորեսպոնդենտ»-ը:

 

83-ամյա Գորբաչովը, ով մեծ ներդրում ունի Գերմանիայի վերամիավորման գործում, այդ երկիր էր ժամանել Բեռլինի պատի անկման 25-րդ տարեդարձի տոնակատարությունների առիթով:

 

Գերմանական կողմը նշել էր, որ հանդիպումը տեղի կունենա կանցլերի գրասենյակում, փոխվստահության մթնոլորտում, որ չի նախատեսվում Ուկրաինայի հարցի քննարկում, որ դրական է գնահատում Գորբաչովի դերը Գերմանիայի վերամիավորման հարցում և հիշում նրա վաստակը:

 

Գորբաչովն ավելի վաղ մամուլին հայտարարել էր, որ Մերկելի հետ հանդիպմանն ամուր ձևով պաշտպանելու է Ռուսաստանի և նախագահ Պուտինի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում:

Նույն շարքից