Միջազգային 

Պուտինն ու Օբաման «ոտքի վրա» շփվել են ԱԽՏՀ գագաթաժողովին

Պեկինում ընթացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի կուլուարներում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները երկու անգամ զրուցել են, հայտնում է «Վզգլյադը»:

Դա տեղի է ունեցել համատեղ լուսանկարվելու ժամանակ: Սակայն հավաքվածները ստիպված են եղել մի քանի րոպե սպասել, մինչև կմոտենան նիստերի դահլիճում զրուցող Օբաման ու Պուտինը: Նրանք նաև քայլելիս են խոսել:

Նիստից առաջ նախագահները ևս մի պահ զրուցել են: Լրագրողների փոխանցմամբ «ոտքի վրա» հանդիպումը 7-8 րոպե է տևել: Տեղեկությունը հաստատել է Պուտինի խոսնակ Պեսկովը:

Նույն շարքից