Միջազգային 

Թուրքիան և Հունաստանը կբանակցեն

Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել 2014 թվականի դեկտեմբերի 5-6-ը Համագործակցության բարձրագույն խորհրդի երրորդ նիստն անցկացնելու մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է  «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

 

Նշվում է, որ նիստը կգլխավորեն Հունաստանի եւ Թուրքիայի վարչապետներ Անտոնիս Սամարասը եւ Ահմեթ Դավութօղլուն:Թուրքիայի ԱԳՆ-ն ապագա բանակցությունների վերաբերյալ մանրամասներ չի հայտնել:Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են: Հոկտեմբերի սկզբին Անկարան հայտարարել էր, որ ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» խնդրանքով Միջերակրական ծովի Կիպրոսին հարող ջրերում օգտակար հանածոների  հետախուզություն է սկսում անցկացնել, որտեղ Կիպրոսի Հանրապետության խնդրանքով արդեն փորման աշխատանքներ են անցկացնում իտալական եւ հարավկորեական ընկերությունները: Թուրքիան Կիպրոսի ափեր է ուղարկել հետազոտական նավ եւ ռազմանավեր: Հունաստանում Թուրքիայի դեսպանին նոտա է հանձնվել, որտեղ ասվել է այն մասին, որ «տարածաշրջանում Թուրքիայի գործողությունները լարվածություն են ստեղծում»: Հունաստանն ու Կիպրոսի Հանրապետությունը Թուրքիային մեղադրել են շրջակա ջրերում կղզի պետության ինքնիշխան իրավունքները ոտնահարելու մեջ: Բարձրագույն խորհրդի նախորդ նիստն անցկացվել էր Թուրքիայում` 2013 թվականի մարտին, որի արդյունքներով 25 համաձայնագրեր են ստորագրվել:

Նույն շարքից