Տնտեսություն 

Համաշխարհային տնտեսական ֆորումի առեւտրի մասին զեկույցում Հայաստանը 53-րդ տեղն է զբաղեցրել

analitik.am

Հայաստանը 53-րդ տեղն  է զբաղեցրել Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ միջազգային առեւտրին երկրների ներգրավվածության մասին  (The Global Enabling Trade Report)  2014թ. զեկույցում՝ 138 երկրների շարքում:


Լավագույն ցուցանիշներն են գրանցել Սինգապուրն ու Հոնկոնգը:


Հարեւան Վրաստանը 34-րդն է, Ադրբեջանը՝ 77-րդը, Թուրքիան՝ 46-րդը եւ Իրանը՝ 131-րդը:


Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում. Ռուսաստանը 105-րդ տեղում է, Ղազախստանը՝ 94-րդ:


Երկու տարին մեկ հրապարակվող զեկույցում գնահատվում է կառույցների, քաղաքականության եւ սպասարկումների որակը, որոնք նպաստում են սահմանով ապրանքների ազատ հոսքին՝  մինչեւ նշանակման վայր: 


Զեկույցի հիմքում ընկած են առանցքային չորս բնագավառների ցուցանիշները՝ ելք շուկա, սահմանային վարչարարություն, տրանսպորտային եւ կապի ենթակառույցներ եւ գործարար միջավայր:


Նշենք, որ 2012թ. զեկույցում Հայաստանը 132 երկրների շարքում զբաղեցնում էր 59-րդ տեղը:

Նույն շարքից