Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն ասել է, թե իրեն «ձանձրացրել» են խոշոր ընկերությունների ղեկավարների հեռախոսազանգերը, որոնք Կրեմլի նկատմամբ հարաբերություններում պահանջում են Գերմանիայի դիրքորոշման մեղմացում: Այդ մասին գրել Է The Times-ը:
Մասնավորապես, Մերկելին զանգահարել Է SMS Group ընկերության ղեկավարներից մեկը՝ Հայնրիխ Վայսը, ընկերություն, որը գործունեություն Է ծավալել նաեւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում:
«Պատժամիջոցների քաղաքականությունն իռացիոնալ Է, քանի որ այն երբեք չի ազդի Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վրա, փոխարենն այն երկարաժամկետ վնաս Է հասցնում գերմանական ընկերություններին եւ աշխատատեղերին»,-հայտարարել Է Վայսը, որը որոշում Է ընդունել հրաժարվել Մերկելի կուսակցությանը՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությանն (ՔԴՄ) աջակցելուց:
Նա եւ Գերմանիայի մի քանի այլ գործարարներ այժմ աջակցում են «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությանը, որը հանդես Է գալիս հակառուսական պատժամիջոցների դեմ:
The Times-ի տվյալներով՝ Գերմանիայի դաշնային կանցլերն ստիպված Էր բիզնեսմենների ճնշմանը ենթարկվել դեռ անցած ամսին, երբ մի քանի խոշոր գերմանական ընկերությունների ղեկավարներ, ինչպիսիք են Bayer-ը, Eon-ը եւ BASF-ը, եվրոպական մյուս երկրների գործարարների հետ միասին ուղեւորվեցին Ռուսաստան՝ հանդիպելու վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Ինչպես նշում Է Times-ը, Գերմանիայում առնվազն 300 հազար աշխատատեղ Է կախված Ռուսաստանի հետ առեւտրից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: