Միջազգային 

Պորոշենկոն ցանկանում է դադարեցնել պատերազմը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտման տարեդարձի օրը հայտարարել է, թե ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները երկրի արեւելքում:


«96 տարի առաջ ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Ես ցանկանում եմ դադարեցնել պատերազմը, թույլ չտալ որեւԷ մեկին սկսելու երրորդ համաշխարհային խելահեղությունը»,-նոյեմբերի 11-ին գրել Է նա «Թվիթեր»-ում:


Ուկրաինական պետության ղեկավարը նաեւ հավելել Է, որ հավատում Է երկրի արեւելքում իրադրության խաղաղ կարգավորմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից