Միջազգային 

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի էմիսարը սկսում է Հալեպում տեղային հրադադարի ուղղությամբ աշխատանքը

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան սկսում է Հալեպում կառավարության և ապստամբների միջև տեղային հրադադարի կնքման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ աշխատանքը: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և այլ պաշտոնական անձանց հետ երկուշաբթի օրը էմիսարի անցկացրած «կառուցողական քննարկումների» արդյունքներով հայտարարել է համաշխարհային կազմակերպության մամլո ծառայությունը:


«Դե Միստուրան նշել է սիրիական իշխանությունների ցուցաբերած մտադրությունը՝ աշխատելու ՄԱԿ-ի հետ, որպեսզի ընդհանուր հող գտնեն իրագործելու հակամարտության քայլ առ քայլ «սառեցման» ուղղությամբ իր առաջարկները՝ սկսած Հալեպ քաղաքից »,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:


«Հատուկ բանագնացը և նրա թիմը այժմ պատրաստվում են օպերատիվ կերպով անցնել աշխատանքի՝ պայմաններ ստեղծելու ռազմական գործողությունների «սառեցման» համար՝ Հալեպ քաղաքում Սիրիայի իշխանությունների հետ հետագա բանակցությունների և բոլոր շահագրգիռ կողմերի հետ ակտիվ խորհրդակցությունների ճանապարհով»,- նշել են մամլո ծառայությունում:


Էմիսարի հետ բանակցությունների արդյունքներով Բաշար Ասադը հայտարարել է, որ Հալեպում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը «լուրջ ուսումնասիրության և դրա իրագործման համար համատեղ աշխատանքի կարիք ունի»: «Հալեպը շատ կարևոր է մեզ համար: Սիրիական պետությունը ձգտում է երկրի բոլոր անկյուններում վերադարձնել խաղաղ կյանքը»,- նշել է նա:


Դե Միստուրան հույս ունի, որ Սիրիայում տեղական հրադադարները կնպաստեն կողմերի միջև երկխոսությանը և վերջին հաշվով կբերեն «համազգային քաղաքական գործընթացի»:

Նույն շարքից