Միջազգային 

Կարեն Ճշմարիտյանը հիմնավորում է նոր նախարարության ստեղծումը

Նոր նախարարություն ստեղծելու Կառավարության որոշումը պայմանավորված է ԵՏՄ անդամակցության շրջանակում իրականացվելիք մեծ քանակությամբ աշխատանքով:


Այս մասին Ազգային ժողովոըմ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարԿարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարություն ստեդծելու որոշմանը: «22 աշխատանքային խմբերից 6-ը էկոնոմիկայի նախարարության իրավասությունների շրջանակում են՝ արդյունաբերական, տարիֆների քաղաքականության, տեխնիկական կանոնակարգման և այլն: Վեց աշխատանքային խումբ մնալու է, և այդ ուղղությամբ բոլոր աշխատանքները տարվելու են մեր նախարարության կողմից: Բազմաթիվ նախարարություններ են ընդգրկվել գործընթացում, որովհետև Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը բազմաոլորտ է»,-  ՝ասաց նա:

 

Նախարարի խոսքով՝ ճիշտ չէր լինի, եթե այդ աշխատանքները դրվեին մեկ փոխնախարարի վրա, ինչպես պատգամավորներն են առաջարկում, քանի որ ներկայացուցչական խնդիրներ կան: «Բոլոր երկրները ներկայացված են համապատասխան ձևով, Հայաստանն էլ պետք է ներկայացված լինի»,- նշեց նա՝ հավելելով, որ նոր նախարարությունը ստեղծվում է տնտեսական ինտեգրացիայի համար:

Նույն շարքից