ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի 67-րդ նիստում իրավական հիմք Է ստեղծվել երկրների ռազմական գործընկերության համար: Այդ մասին նոյեմբերի 11-ին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
«Մշակել ենք մինչեւ 2020 թվականը ԱՊՀ-ի մասնակից պետությունների ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծը, փաստաթուղթը հիմք կդառնա Համագործակցության տարածքում ռազմական գործընկերության միջազգային իրավական բազայի հետագա մշակման համար: Այն ներկայացվել Է մեր պետությունների ղեկավարների հաստատմանը»,-ասել Է Շոյգուն՝ ամփոփելով նիստի արդյունքները:
Բացի այդ, ընդլայնվել Է հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի փոխգործակցության գործնական բաղադրիչը. նիստում հաստատվել Է համատեղ միջոցառումների 2015 թվականի պլանը, այդ թվում՝ հաստատվել Է 2015 թվականի օգոստոս-սեպտեմբերին Ռուսաստանի Աշուլուկ զինափորձարանում «Մարտական համագործակցություն-2015» համատեղ վարժանքի անցկացումը՝ մարտական հրաձգությամբ:
Նաեւ մշակվել են հումանիտար ականզերծման համատեղ ինժեներային գումարտակի ձեւավորման ասպեկտները եւ որոշումներ են ընդունվել ԱՊՀ-ի երկրների զինվորական մասնագետների պատրաստումը կատարելագործելու մասին:
Ընդամենը նիստում քննարկվել Է քսանից ավելի հարց, որոնք վերաբերում են ԱՊՀ-ի երկրների ռազմական համագործակցության տարբեր կողմերին:
«Մենք հավաստեցինք շահագրգռվածությունը ընդհանուր, տարածաշրջանային ու ազգային շահերի հաշվեկշռի հիման վրա պաշտպանական համագործակցության զարգացման գործում»,-հավելել Է Շոյգուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: