Թուրքիայի Կանաչների կուսակցությունը Ստամբուլում կայացած նիստի ժամանակ հայտարարել է այն մասին, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Կանաչների կուսակցության խոսնակը:
Հրապարակման հեղինակ Ժան Էքյանը գրում է, որ նոյեմբերի 7-9-ը Ստամբուլում Կանաչների կուսակցության եվրոպական մասնաճյուղերի նիստի ժամանակ կուսակցության խոսնակն ասել է. «Մենք միանշանակ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»: