Միջազգային 

ԱՊՀ-ի երկրների բանակները ռազմամարզական խաղեր կանցկացնեն 2015 թվականի ամռանը

ԱՊՀ-ի երկրների բանակները 2015 թվականի ամռանը ռազմամարզական առաջնություն կանցկացնեն Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում: Այդ մասին  նոյեմբերի 11-ին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

 

«2015 թվականի հուլիսին կանցկացնենք ԱՊՀ-ի բարեկամ բանակների ռազմամարզական առաջին խաղերը՝ նվիրված այդ տարեդարձին»,-ասել Է Շոյգուն՝ ամփոփելով ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 67-րդ նիստի արդյունքները:

 

Նա նշել Է, որ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարությանը ԱՊՀ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարությունների համատեղ նախապատրաստվելու պլանը հաստատվել Է, պլանավորվում Է անցկացնել մի շարք ռազմապատմական միջոցառումներ: Առանձնակի ուշադրություն Է դարձվելու վետերանների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից