Միջազգային 

Ուկրաինայում մալայզիական օդանավի կործանման վայրում նոր մարմիններ են հայտնաբերվել

Ուկրաինայում մալայզիական Բոինգ - 777 օդանավի կործանման վայրում հոլանդացի փորձագետները նոր մարմիններ են հայտնաբերել, տեղեկացնում է korrespondent.net-ը:

 

Վերջին երկու շաբաթում փորձագետները կարողացել են հինգ օր աշխատել դեպքի վայրում: Խարկով փոխադրվելուց հետո գտածոները կտեղափոխվեն Հոլանդիա:

 

Տեղի բնակիչները ողբերգության զոհերի հետ կապված անձը հաստատող երկու փաստաթուղթ են փոխանցել փորձագետներին:

 

Օդանավը կործանվել էր հուլիսի 17-ին, Դոնեցկում, ինչի հետևանքով 298 մարդ է զոհվել:

Նույն շարքից