Միջազգային 

Իրանը ներկայացրել Է «Սեպեխր» նոր ռադիոտեղորոշիչ համակարգը

Իրանը ներկայացրել եւ հաջողությամբ փորձարկել Է սեփական մշակման «Սեպեխր» («Երկինք») նոր ռադիոտեղորոշիչ համակարգը, որը կարող Է տարբեր թիրախների հետեւել ավելի քան 2,5 հազար կիլոմետր հեռավորության վրա:  



«Սեպեխր» ռադիոտեղորոշիչ համակարգի գործողության գոտին ընդգրկում Է ավելի քան 2,5 հազար կիլոմետր, այն կարող Է բացահայտել թիրախներ, որոնք օգտագործում են սթելս-տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ միկրոանօդաչուներ ցածր, միջին եւ մեծ բարձրություններում, ինչպես նաեւ հեշտությամբ հայտնաբերել եւ հետեւել բալիստիկ, կիսաբալիստիկ (որոշակի հատվածում կառավարվող) եւ թեւավոր հրթիռների»,- հայտարարել Է Խաթամ ալ Անբիայի հակաօդային պաշտպանության բազայի հրամանատար բրիգադային գեներալ Շաքրուք Շահրամը, որի խոսքը մեջբերել Է FarsNews գործակալությունը:



Անցյալ տարի Իրանը ներկայացրել Էր ծովային բազավորման «Ասր» («Դարաշրջան») ռադիոտեղորոշիչ համակարգը, որը կարող Է միաժամանակ հետեւել շուրջ 100 թիրախների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից