Միջազգային 

Համաշխարհային ՏՏ մրցանակի դափնեկիր Մարիո Մացոլան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

«CISCO SYSTEMS» ընկերության զարգացման գծով նախագահ, ՀՀ Նախագահի համաշխարհային ՏՏ մրցանակի 2014թ. դափնեկիր Մարիո Մացոլան նոյեմբերի 11-ին այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

 

Մարիո Մացոլան և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ են դրենլ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: 

 

Մարիո Մացոլան եղել է նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկել է արծաթափայլ եղևնի: Պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրությանը:  

Նույն շարքից