Հարավային Օսիան ևս մեկ անգամ իր մասին հայտարարել է՝ որպես ինքնուրույն պետության, գնահատում է «Ինտերֆաքս» գործակալությունը և հայտնում, որ այդ երկիրը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:
Այդ մասին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը՝ հանդես գալով հեռուստատեսությամբ:
Նա, մասնավորապես, ասել է, որ Հարավային Օսիայի բնակչությունն անցել է նույն ուղին, ինչ Դոնբասի բնակչությունը: Այս պարագայում իրենք պարզապես չէին կարող չսատարել դոնբասցիներին, ովքեր իրենց են դիմել անկախությունը ճանաչելու խնդրանքով:
Հարավային Օսիայի նախագահն ասել է, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը հստակ ցուցումներ են տրվել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները ճանաչելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: