Ազգային ժողովում մեկնարկել է ոչ իշխանական եռյակի հերթական աշխատանքային հանդիպումը: Նիստին մասնակցում են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նիստը տեղի է ունենում «Ժառանգություն» խմբակցությունում:
Եռյակի վերջին նիստը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-ին, որի ավարտից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեոփան Մարգարյանը տեղեկացրել էր, որ եռյակն իր հետագա քայլերի հստակեցման համար ներքին քննարկումների կարիք ունի և երկու օր հետո կայանալիք հանդիպման ընթացքում վերջնականապես կհստակեցնի հետագա քայլերը: