Միջազգային 

Ջորջ Սորոսը երկօրյա այցով ժամանում Է Վրաստան

Ամերիկացի ֆինանսիստ եւ ֆիլանտրոպ, «Բաց հասարակություն» ֆոնդերի հիմնադիր Ջորջ Սորոսը երկօրյա այցով կժամանի Վրաստան: Ինչպես տեղեկացնում Է  «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամին, նա հանրապետություն կայցելի հիմնադրամի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ եւ կմասնակցի հոբելյանական միջոցառումներին:

 

Առաջին նման միջոցառումը՝ մեդիախորհրդաժողովը, սեպտեմբերին տեղի Է ունեցել Բաթումում:

 

 

Նոյեմբերին հոբելյանական միջոցառումները շարունակվում են, դրանց ընթացքում հիմնադրամն ամփոփում Է տարբեր ոլորտներում կատարված աշխատանքի արդյունքները: Միջոցառումների եզրափակիչ շաբաթին մասնակցելու համար հրավիրվել են Ջորջ Սորոսը եւ օտարերկրյա այլ հյուրեր, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:

Նույն շարքից