ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթները միջազգային հանդիպումների ընթացքում նման են Հիտլերի ելույթներին. այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, նա նշել է, որ Ուկրաինան այժմ պետք է պահպանի իր պետականությունը: Ռուսական զորքերը, ըստ նրա, 2008-ին Թբիլիսի կարող էին հասնել շատ կարճ ժամանակում: Ուկրաինան մեծ ու մեծաթիվ է, այսինքն՝ տարածքային առումով չեն համեմատվի:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի քայլերին, դրանք բացարձակապես նման են: Վերջերս Սոչիում Պուտինը հայտարարել էր, որ ինքը վայրի տայգայում է, որ դա իր տայգան է և որ ինքն այնտեղ որս է անելու և որ ոչ ոք չմիջամտի:
«Եթե այդ խոսքը մեկնաբանվի, ապա այն նման է Հիտլերի ելույթներին: Հիտլերի բանագնացը Երկրորդ համաշխարհային պատերազմից 10 օր առաջ նույնն է ասել, որ չպետք է խառնվել ուրիշների գործերին և փորձում են հարթել հարաբերությունները»,-ասել է Սաակաշվիլին: