Պաղեստինյան վարչակազմի պաշտոնյաները հայտարարել են, որ հրեա նորաբնակներն են հրդեհել Արևմտյան ափի մզկիթը, որը գտնվում է Ռամալլայից հյուսիս-արևելք:
Պաղեստինյան «Մաան» գործակալությունը հայտնել է, որ վառվել է Մուղայիր գյուղի մզկիթի առաջին հարկը:
Ծխականներին հաջողվել է հանգցնել կրակը, սակայն շենքին լուրջ վնաս է հասցվել՝ հայտարարում է պաղեստինյան կողմը:
Հրեա բնակիչների ներկայացուցիչներն ու Իսրայելի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը: