Միջազգային 

Վրաստանը կընտրի եվրոպական ուղին. արտգործնախարար

Վրաստանը կընտրի եվրոպական ուղին: Այս մասինն լրագրողներին հայտնել է երկրի նորանշանակ արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին Դանիայի իր գործընկեր Մարտին Լիդեգորի հետ հանդիպումից հետո:

 

«Դա մեր երկրի, մեր ժողովրդի ընրությունն է: Իմ խնդիրը կլինի եվրոպականը ավելի մեծ չափով բերել Վրաստան: Դա բարդ խնդիր է: Հույս ունեմ, որ Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը ամեն ինչ կանի, որպեսզի այդ ուղին հաջող լինի»,- ասել է նա:

 

Արտգործնախարարը նշել է, որ իրենից որոշակի ժամանակ կպահանջվի՝ իր տեղակալների հարցում կողմնորոշվելու համար:

 

Մոտ մեկ շաբաթ առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, իսկ հաջորդ օրը հրաժարական տվեց արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Նույն շարքից