Միջազգային 

Բեն Լադենին սպանած ամերիկացին մանրամասներ է պատմել

«Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիր Ուսամա բեն Լադենին սպանած ամերիկացի հետևակային Ռոբ Օ՛Նիլը գործողությունից մանրամասներ է պատմել Fox News-ին:

 

2011-ին Պակիստանում անցկացված հատուկ գործողության մասին, որի ընթացքում էլ ահաբեկիչը ոչնչացվել է, նա պատմել է, որ ամերիկացի զինվորականները դրան գնացել են՝ հասկանալով, որ կարող են այնտեղից էլ հետ չվերադառնալ:

 

Եղել է կամ Բեն Լադենի հետ պայթելու կամ Պակիստանի ոստիկանության կողմից ձերբակալվելու վտանգ, եթե ամերիկացիները չափազանց երկար մնային այնտեղ:

 

«Ես մինչ օրս փորձում եմ հասկանալ՝ արդյոք Բեն Լադենի սպանությունը լավագո՞ւյն, թե՞ վատագույն բանն էր իմ կյանքում», - մանրամասնել է նա:

 

Ռոբ Օ՛Նիլը որոշել էր հանրությանը ներկայանալ այն բանից հետո, երբ նրան հեռացրել էին հատուկ ջոկատից 16  տարվա ծառայությունից հետո՝ առանց սոցիալական արտոնությունների թույլտվության:

 

Նույն շարքից