Միջազգային 

Նազարբաևն անսպասելիորեն ուղերձով դիմել է ժողովրդի

Նոյեմբերի 11-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը անսպասելիորեն ուղերձով դիմել է ժողովրդին: Նախորդ տարիներին նման դիմումներով նա հանդես է եկել հունվարին կամ փետրվարին: Այս մասին հայտնում է fergananews.com-ը՝ հղում անելով ղազախական ԶԼՄ-ներին:


«Մոտակա տարիները մեր երկրի համար կլինեն ոչ այնքան հեշտ, այդ պատճառով ես ցանկանում եմ նախօրոք՝ այժմ դիմել իմ ուղերձով, թե ինչ պետք է մենք ձեռնարկենք այս նոր տարվանից: Որպեսզի ժամանակ տրվի այդ ամենի համար, ես ուղերձով դիմում եմ տարեվերջին»,- բացատրել է Նազարբաևը:


«Իմ մեծ փորձից ելնելով՝ պարզապես կանխագուշակում եմ, որ մոտակա տարիները կդառնան աշխարհի ու նաև մեզ համար գլոբալ փորձությունների ժամանակներ: Փոխվելու է աշխարհի ճարտարապետությունը: Ոչ բոլոր պետություններն են ունակ արժանապատվորեն անցնել այդ դժվարին փուլը, այդ սահմանագիծը կհատեն միայն ուժեղ, համախմբված ժողովուրդներն ու երկրները»,- ասել է Նազարբաևը:


Նախագահը հայտարարել է Ղազախստանի նոր տնտեսական քաղաքականության մասին:


Նա ընդգծել է, որ Ղազախստանը՝ որպես համաշխարհային տնտեսության մաս, երկիր, որը գտնվում է աշխարհաքաղաքական լարվածության էպիկենտրոնին մոտ, կզգա համաշխարհային գործընթացների բացասական ազդեցությունը:


Նա խոստացել է չնվազեցնել աշխատավարձերն ու կենսաթոշակները:

Նույն շարքից