ՆԱՏՕ-ն հայտնել է Ուկրաինայի արևելք ռուսական ռազմատեխնիկայի, ներառյալ՝ տանկերի, հրետանու և մարտական ստորաբաժանումների մուտքի մասին, հայտնում է gazeta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։
«Վերջին երկու օրերի ընթացքում մենք դիտարկել ենք նույն բանը, ինչ նշված է ԵԱՀԿ-ի զեկույցում։ Մենք դիտարկել ենք, թե ինչպես է ռուսական ռազմական տեխնիկայի շարասյունը՝ հիմնականում ռուսական տանկերից, հրետանուց, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերից և մարտական զորքերից բաղկացած, հատում Ուկրաինայի հետ սահմանը»,- ասել է Եվրոպայում դաշինքի ներկայացուցիչ գեներալ Ֆիլիպ Բրիդլավը Սոֆիա կատարած այցի ժամանակ։
Նախօրեին ԵԱՀԿ դիտորդները հայտարարել էին, որ Դոնեցկի արևելյան ծայրամասում գրանցել են ռազմական տեխնիկայի շարասյան շարժ։