Իրանի Նախագահ Հասան Ռուհանին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, սպասվում է, որ այցի շրջանակում Իրանի Նախագահը հանդիպումներ կունենա Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի եւ այլ պաշտոնատար անձանց հետ, կստորագրվեն երկկողմ համագործակցության վերաբերյալ մի քանի փաստաթղթեր: