Միջազգային 

«Ալ-Կաիդան» սպառնում է նավթամուղներ պայթեցնել ամբողջ աշխարհում

«Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավարները դիմել են իրենց աջակիցներին՝ կոչ անելով ամբողջ աշխարհում նավթամուղներ ու տանկերներ պայթեցնել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

 

«Ալ-Կաիդան» ցանկանում է էներգետիկ ճգնաժամ ստեղծել, որը կապակայունացնի դրությունն աշխարհում, կփոխի նավթի գները:

 

Փորձագետները, սակայն, կարծում են, որ ահաբեկիչներին չի հաջողվի լայնամասշտաբ պատերազմ հայտարարել նավթային տերություններին, քանի որ այդ երկրները շատ ուշադիր են վերահսկում իրենց էներգառեսուրսները և պատրաստ են արձագանքել ահաբեկիչների ցանկացած քայլի:

 

Այդուհանդերձ, ահաբեկչական գործողությունները չեն բացառվում: Ռիսկի գոտում է Սուեզի ջրանցքը, որով նավթափոխադրում է իրականացվում:

Նույն շարքից