Միջազգային 

Ղարիբաշվիլին և Նազարբաեւը Աստանայում քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը աշխատանքային այցով գտնվում Է Ղազախստանում, նոյեմբերի 12-ին հանդիպում Է ունեցել այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ եւ քննարկել համագործակցության խորացման հեռանկարները:


«Վարչապետը մեկ անգամ եւս հավաստել Է, որ Վրաստանը որպես բարեկամ երկիր եւ կարեւորագույն գործընկեր Է դիտում Ղազախստանը: Ընդլայնված կազմով հանդիպմանը կարեւորվել Է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների եւ օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ակտիվացումը»,-ասված Է Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: Կողմերը նաեւ քննարկել են Վրաստանի ներդրումային եւ տուրիստական ներուժը:


«Վարչապետը եւ Վրաստանի կառավարության անդամները ղազախական կողմին տեղեկատվություն են ներկայացրել այն նախագծերի վերաբերյալ, որոնք Վրաստանի իշխանություններն իրականացնում են տեղի եւ օտարերկրյա ձեռնարկիչներին օգնություն ցուցաբերելու նպատակով»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Ղարիբաշվիլին նաեւ շնորհակալություն Է հայտնել Ղազախստանի ղեկավարին Վրաստանի տարածքային ամջողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար:


Ընդլայնված կազմով հանդիպմանը վրացական կողմից ներկա են եղել փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան, ինչպես նաեւ ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:


Վրաստանի կառավարական պատվիրակության այցը  սկսվել Է նոյեմբերի 12-ին: Ուղեւորության ընթացքում պլանավորված Է Վրաստանի վարչապետի հանդիպումը Ղազախստանի նրա պաշտոնակից Քարիմ Մասիմովի հետ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Նույն շարքից