Միջազգային 

ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով. Իրանի նախագահ

Ադրբեջանում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 

«Մենք չենք ողջունում ներկա իրադրությունը Ղարաբաղում: Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում արդարություն լինի: Մենք ցանկանում ենք, որ այս շրջանում լինի խաղաղություն, կայունություն և բարեկամություն: Մենք դա մեր մարտահրավերն ենք համարում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում, ամենուր և պատրաստ ենք դրան: Մենք գիտենք, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով: Սա այն հարցը չէ, որ լուծվի ռազմական ճանապարհով: Այդ պատճառով էլ մենք մեր պարտականությունն ենք համարում օգնություն ցուցաբերելն ու պատրաստ ենք դա անել»,- ասել է նա:

 

 

Ռոհանին խոսել է նաև Ադրբեջանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների մասին:

Նույն շարքից