ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի օդուժին պատկանող ուղղաթիռի խոցման փաստը: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
«Այսօրվա իրադարձությունները եւս մեկ անգամ հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը, լարումները կրճատելու, հրադադարը հարգելու կարեւորությունը»,- լրագրողներին ասել է Պետդեպի խոսնակ Ջեն Պսակին: